![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/tigran-sargsyan-serzh-sargsyan.jpg)
Երբ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, դա պայմանավորված չէր բացառապես Սերժ Սարգսյան-Տիգրան Սարգսյան հարաբերություններով: Նույնիսկ հրաժարականի պարագայում անգամ նախագահ Սերժ Սարգսյանը երբեք չի փորձել ներկայացնել Տիգրան Սարգսյանի աշխատանքը որպես ձախողված: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նախկին վարչապետի նոր պաշտոնին, այս մասին նշեց ՀՀԿ պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:
![Խոսրով Հարությունյան](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/xosrov-harutyunyan1-600x338.jpg)
«Դա այդպես չի եղել: Եվ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը նախկին վարչապետ, քաղաքական գործիչ Տիգրան Սարգսյանի նկատմամբ հանրությանը քաջ հայտնի էր: Նա որպես վարչապետ տպավորիչ է եղել, և ես որևէ խնդիր չեմ տեսնում», – հավելեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան