Էմփիրեյ ռոք խմբի համերգը չեղյալ է համարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 23-ին Ազատության հրապարակում նախատեսված “Էմփիրեյ” ռոք խմբի համերգը չեղյալ է համարվել: Խմբի մենակատար Սարգիս Մանուկյանի փոխանցմամբ՝ “կողքից թամաշա անողները, ոչ թե հրավիրողները փորձում էին իրենց մասնակցությունը եւ չմասնակցությունը քաղաքական աստառի տակ մտցնել”, թեեւ խումբը մի քանի առիթով  շեշտել է, որ իրենց համար երաժշտությունը քաղաքականության հետ կապ չունի:
Համերգը չի կայանա, քանի որ պետք է ռոք երգի փառատոն լիներ, իսկ դա ենթադրում է առնվազն երկու խմբի մասնակցություն, բայց երկրորդ խմբի հարցը չի լուծվել: Խումբը նպատակահարմար չի գտել մասնակցել համերգին տեխնիկապես եւ ստեղծագործական առումով. համերգին պատրաստվելու համար ունեին 3 օր, իսկ այդ ընթացքում չէին հասցնի պատրաստվել 2-ժամանոց ծրագրի համար, հետեւաբար, իրենք չեն կարող այդ ամենին մատների արանքով նայել, հենց այնպես հանդես գալ եւ իրենց ուզած համերգը չտալ: Սարգիս Մանուկյանի խոսքով` թույլ չեն տա, որ իրենց մասնակցությունը եւ չմասնակցությունը քաղաքական շահարկման առիթ դառնա: Ո՛չ մասնակցելը, ո՛չ էլ չմասնակցելը քաղաքական պատճառներ չունեն:




Լրահոս