Ֆուկուսիմա ԱԷԿ-ի մոտերքում հզոր երկրաշարժ է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

5,5 բալ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի հյուսիս-արևելյան Հոնսյու կղզում` Ֆուկուսիմա նահանգի մոտերքում: Այս մասին հայտնում է երկրի գլխավոր մետեորոլոգիական վարչությունը:

Երկրաշարժի օջախը եղել է 80 կմ խորության վրա: Էպիկենտրոնը տեղակայված է եղել Խաղաղ օվկիանոսում:  Միյագի ու Ֆուկուսիմա նահանգներում ցնցումների առավելագույն հզորությունը եղել 4 բալ` ճապոնական 7 բալանոց համակարգով: Ստորգետնյա ցնցումները զգացվել են 17 նահանգներում:

Ավերածությունների ու զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել: Ցունամիի վտանգ չկա:




Լրահոս