Ասադը շնորհակալություն է հայտնել Պուտինին Սիրիայի փրկության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել վերջինիս Սիրիայի փրկության համար, գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով Կրեմլի կայքում տեղակայված հաղորդագրությանը:

Ինչպես հայտարարել է Սիրիայի առաջնորդը՝ «ՌԴ-ն և ռուս ժողովուրդը անգնահատելի աջակցություն են ցուցաբերում Սիրիային»: Ասադը նշել է նաև, որ այն քաղաքական քայլերը, որոնք ձեռնարկել է ՌԴ-ն ճգնաժամի սկզբից, թույլ չեն տվել, որպեսզի Սիրիայում իրադարձությունները ողբերգական ելք ունենան:

Կրեմլի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ ասվում է, որ կողմերը քննարկել են ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը, սիրիական զինված ուժերի աջակցությունը, երկրում ռուսական գործողությունները, ինչպես նաև երկկողմ համագործակցությունը:




Լրահոս