Դորտմունդի «Բորուսիա»-ն մեկնել է Բաքու, որտեղ վաղը` հոկտեմբերի 22-ին Եվրոպայի լիգայի երրորդ տուրի շրջանակներում կհանդիպի ադրբեջանական «Գաբալա»-ին: Սակայն թիմի հետ Բաքու չի մեկնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Bild-ը հայտնում է, որ «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն oդանավակայանում լրագրողների հետ զրույցում պատմել է, թե ինչու Մխիթարյանը թիմի հետ չէ. «Հենրիխի հետ զրույցից հետո եկանք այն եզրահանգման, որ բոլորի համար ավելի լավ կլինի, եթե նա չմեկնի այս խաղին»,- նշել է նա: