Օբաման չի աջակցում ԱՄՆ նախագահի և ոչ մի թեկնածուի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ երկրի նախագահը դեռևս չի պատրաստվում իր աջակցությունն առաջարկել ԱՄՆ նախագահի որևէ թեկնածուի, փոխանցում է ТАСС-ը:

«Ժամանակի ընթացքում այն կարող է փոխվել, սակայն նրա դիրքորոշումն առայժմ այսպիսինն է»,-ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Նշվում է, որ միանշանակ չէ նաև աջակցությունը փոխվարչապետ Բայդենին, եթե վերջինս որոշի իր թեկնածությունն առաջադրել:

ԱՄՆ նախագահի թեկնածուի պաշտոնի համար մրցապայքարում 2 տասնյակից ավելի քաղաքական գործիչներ են ներառված: Սոցհարցումների տվյալների համաձայն՝ դեմոկրատների կողմից առաջնորդում է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, իսկ հանրապետականների կողմից՝ Դոնալդ Թրամփը:




Լրահոս