Վատիկանում հերքել են Quotidiano Nazionale պարբերականի տեղեկություններն այն մասին, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մոտ գլխուղեղի քաղցկեղ է հայտնաբերվել, փոխանցում է Reuters-ը:
«Հռոմի պապը մշտապես ակտիվ գործունեություն է ծավալում: Նման տեղեկությունների տարածումն անպատասխանատվություն է և արժանի չէ ուշադրության»,- հայտարարել է Սուրբ Գահի մամուլի ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին:
Ավելի վաղ Quotidiano Nazionale պարբերականը հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ 78-ամյա քահանայապետի մոտ գլխուղեղի քաղցկեղ է հայտնաբերվել, որը բուժման ենթակա է: Պարբերականը նշել էր նաև, որ Հռոմի պապը ուղղաթիռով մեկնել էր Տոսկանա՝ ճապոնացի բժիշկի հետ հանդիպման համար: