ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Երեկ տեղի է ունեցել Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի գործընկերների երկրորդ համաժողովը, որին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պիոտր Սվիտալսկին, Հայաստանում Եվրամիության պատվիրակության միջազգային օգնության, համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը, այլ պաշտոնյաներ: ՀՀ գյուղատնտեսության նախարարը բարձր է գնահատել Եվրամիության հետ սերտ համագործակցությունը եւ վերջին տարիների ձեռքբերումները՝ հույս հայտնելով, որ այն հետագայում էլ ավելի կամրապնդվի:




Լրահոս