
Վերջին շրջանում համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ավտոտրանսպորտային միջոցների մաքսազերծման և ձևակերպման նպատակով ստուգումներ իրականացնելու համար ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին վճարումներ են կատարվում: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի Ազգային Կենտրոնական Բյուրոն որևէ վճարովի ծառայություն չի մատուցում և ավտոտրանսպորտային միջոցների ստուգումներն իրականացվում են online տարբերակով: