«Ղարաբաղ» կոմիտեի անդամին ծեծողին հայտնաբերել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանին ծեծողին հայտնաբերել են և այս պահին նա ոստիկանության Արաբկիր բաժնում բացատրություն է տալիս:

Տեղեկությունը հաստատեցին նաև Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ այսօր հարձակման է ենթարկվել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը: Վերջինիս նկատմամբ բռնություն են գործադրել սեփական ավտոմեքենայի մեջ: Ս. Ղազարյանը սովորաբար Երեւանում իր սեփական մեքենայով իրականցնում է տաքսի սպասարկում, այսօր առավոտյան նա Երեւանի Արաբկիր համայնքում իր մեքենայի մեջ նախաճաշելիս է եղել, երբ իր մեքենայի հարեւանությամբ կանգնել է սեւ գույնի «Գազ 24» մակնիշի ավտոմեքենա:

Մեքենայից իջած տղամարդը նախ մոտեցել եւ հարցուփորձ է արել Ս. Ղազարյանին, այնուհետեւ սկսել է քաշքշել եւ բռունցքով հարվածներ հասցնել դեմքին եւ գլխին՝ սպառնալով՝ «վիզդ կկտրեմ»: «Ղարաբաղ» կոմիտեի անդամն ասաց, որ անմիջապես զանգահարել է ոստիկանություն, սակայն հեռախոսազանգերին պատասխանող չի եղել




Լրահոս