Իրաքի եզդիները հարձակում են նախապատրաստում «Իսլամական պետության» դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքի եզդիները զինված օպերացիա են նախապատրաստում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ՝ Իրաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինջար քաղաքի ազատագրման համար:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ այս մասին հայտնել է «Շանգալ» ստորաբաժանման հրամանատարներից մեկը՝ Լուքման Իբրահիմը:

Նրա խոսքով՝ մարտերին պատրաստ են մասնակցել առնվազն 6 հազար եզդի զինյալներ, ովքեր պատրաստվածություն են անցել, և որոնց աջակցություն կցուցաբերեն քրդական «Փեշմերգա» ստորաբաժանումները:




Լրահոս