![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/Bajaj-Qute-front-three-quarter-during-unveil-in-India-900x675.jpg)
2016 թ. մարտ-ապրիլ ամիսներին Ռուսաստանում կհայտնվի աշխարհում ամենաէժան ավտոմեքենան` հնդկական արտադրության Bajaj Qute-ն: Այս մասին հայտնում է РБК-ն` հղում կատարելով East West Motors-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ալեքսեևին:
Մեքենայի արժեքը կսկսվի 250 հազար ռուբլուց: Ձմռանն այս մեքենան կանցնի Ռուսաստանի ճանապարհներին փորձարկումներ:
4 տեղանոց Bajaj Qute-ն սկսվել է արտադրվել 2015 թվականի սեպտեմբերին: Դրա երկարությունը կազմում է 2752 մմ, լայնությունը` 1312 մմ, բարձրությունը` 1650 մմ: Սույն մոդելի քաշը կազմում է 400 կգ, առավելագույն արագությունը` 70 կմ/ժ: