Շնորհակալագրեր՝ «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության բաղադրիչ ծրագրերի կազմակերպմանը մասնակից աշխատակիցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու, «Իմ ջերմ ու բարի քաղաք» տոնակատարության սոցիալական բաղադրիչի, ինչպես նաև սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների այցը զորամասեր կազմակերպելու աշխատանքներին աջակցելու համար՝ Երևանի քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի շուրջ 80, ինչպես նաև ՀՀ ՃՈ 20 աշխատակիցներ պարգևատրվել են շնորհակալագրերով։
Շնորհակալագրերը հանձնել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը։

«Ձեր ուշադիր ու հոգատար աշխատանքի շնորհիվ էր նաև, որ Երևանի տոնին ընդառաջ՝ 2797 ընտանիքներ քաղաքապետարանից նվերներ ստացան ու տոնին հաջորդող օրերին շուրջ 1400 ծնողներ տեսակցեցին սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին։ Շնորհակալ ենք պատասխանատու այս աշխատանքը նվիրումով կատարելու, այս մեծ ծրագրերը առանց որևէ թերացման համակարգելու գործում ունեցած ավանդի համար»,- նշել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը։




Լրահոս