Մեծ Բրիտանիան հրաժարվել է Մոսկվայի հետ համագործակցությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնը հրաժարվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցում Մոսկվայի հետ համագործակցությունից, փոխանցում է РИА Новости-ն՝ նշելով, որ Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանին չի հաջողվել համաձայնության գալ բրիտանական իշխանությունների հետ:

ՌԴ դեսպանի խոսքով՝ «չհամագործակցելով Մոսկվայի հետ՝ Լոնդոնը սահմանափակում է իրեն քաղաքական տեսանկյունից»: Նա նաև նշել է, որ Ռուսաստանը կարևորում է այլ պետությունների ցանկացած ներդրում, որը կարող են ունենալ Մերձավոր Արևելքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի համար:

Նշվում է, որ բրիտանական ԱԳՆ առջև դրված է եղել ռուսական կողմին ավիահարվածների համար տեղեկությունների հնարավոր տրամադրման հարցը:




Լրահոս