Աշոտ Մելքոնյանը վերընտրվել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը միաձայն վերընտրվել է  ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնում, որը զբաղեցնում է 2002 թվականից:
 
Աշոտ Մելքոնյանի հիմնական աշխատությունները նվիրված են Արևմտյան Հայաստանի, Հայկական հարցի, Հայոց ցեղասպանության, Ջավախքի պատմության, հայ-վրացական հարաբերությունների, Հայաստանի պատմական ժողովրդագրության հիմնահարցերին: Նա 125 աշխատության հեղինակ է, որոնցից 14-ը մենագրություններ են:
 
Պարգեւատրվել է “Մովսես Խորենացի” և “Գարեգին Նժդեհ” մեդալներով, ԵՊՀ և Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ ոսկե մեդալներով: Աշոտ Մելոքոնյանը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի մասնագիտական խորհրդի նախագահն է, ԱՊՀ երկրների պատմաբանների ասոցիացիայի անդամ:




Լրահոս