Դավութօղլուն Ասադին խորհուրդ է տվել ընդմիշտ մնալ Ռուսաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ցանկություն է հայտնել, որպեսզի Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ընդմիշտ մնա Ռուսաստանում և իր ժողովրդին հանգիստ թողնի, փոխանցում է Reuters-ը:

«Մենք կարծում ենք, որ սիրիական կառավարությունն այլևս լեգիտիմ չէ, և մեր դիրքորոշումն այդ հարցով չի փոխվել: Սիրիայում պետք է անցումային փուլ սկսվի, որը կապահովի Ասադի հրաժարականը»,-նշել է Դավութօղլուն:

«Եթե Ասադը ընդմիշտ մնար Մոսկվայում, Սիրիայի ժողովուրդը հանգիստ կլիներ: Այդ դեպքում նույնիսկ իրական անցումային փուլ կարող էր սկսվել Սիրիայի համար»,-հավելել է նա:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Բաշար Ասադը մեկնել է Մոսկվա, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:




Լրահոս