Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու գործով հարցաքննվել է Ռուբեն Հայրապետյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի կենտրոնում սեպտեմբերի 21-ին ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է  ՀՀ քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ազատամարտիկը ծեծի էր ենթարկվել, ապա լրագրողների հետ զրույցում հյատարարել էր, որ կատարվածը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի անմիջական հովանավորությամբ է տեղի ունեցել: Մինչդեռ Սմբատ Հակոբյանը ավելի վաղ հորդորում է ԶԼՄ-ներին Ռուբեն Հայրապետյանի անունը չշահարկել միայն սկանդալ բարձրացնելու համար:




Լրահոս