ՀՅԴ-ն ԿԸՀ է ներկայացրել իր համամասնական ցուցակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՅԴ-ն Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ է ներկայացրել իր համամասնական ցուցակը: Հայ հեղափոխական դաշնակցության համամասնական ցուցակը գլխավորում է Արմեն Ռուստամյանը, երկրորդ տեղում Աղվան Վարդանյանն է, երրորդում՝ Արսեն Համբարձումյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին, որտեղ քաղաքական ուժերը կպայքարեն Երեւանի ավագանու 65 տեղի համար: 
Ցուցակների ներկայացման ժամկետն ավարտվում է այսօր՝ մարտի 21-ին, ժամը 18:00-ին:




Լրահոս