Բաշար Ասադը Մոսկվա է հասել Հայաստանի՞ օդային տարածքով. Թուրքիան տարբերակներ է առաջ քաշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական «Հյուրիյեթ» թերթի կայքը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի` Մոսկվայի այցից հետո գրում է, թե անհայտ է մնում, թե ինչ ճանապարհով է Ասադի ինքնաթիռը հասել Մոսկվա:

Մասնավորապես կայքը գրում է, որ անհայտ է, թե որ երկրների տարածքն է օգտագործել Ասադը` Մոսկվա հասնելու համար:

Ըստ կայքի` Սիրիայի նախագահի ինքնաթիռը Մոսկվա հասնելու երեք հավանական ճանապարհ ունի:

Ըստ այդմ` ամենահավանական տարբերակն այն է, որ ինքնաթիռն անցել է Իրաքի ու Իրանի օդային տարածքով, ապա՝ Հայաստանի և Վրաստանի վրայով հասել է Ռուսաստան։

Որպես երկրորդ տարբերակ է առաջարկվում Իրաքի, Իրանի ու թյուրքական պետությունների օդային տարածքներով Ռուսաստան մտնելը:

Իսկ ամենաանհավանական տարբերակն այն է, որ ինքնաթիռն անցել է Միջերկրական ծովով, ապա եվրոպական երկրների օդային տարածքով ու Սև ծովով հասել է Ռուսաստան։




Լրահոս