Սա ձեռառնոցի է. կառավարությունն իր գործը թողած` զբաղվում է քարոզարշավով. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովիկ Աբրահամյանը կկիրառի ամբողջ ռեսուրսը` հանրաքվեի արդյունքների վրա ազդելու նպատակով: Շատ լավ էլ հիշում եք, թե ինչ է արվել, կառավարությունը ոնց է օգտագործել իր ձեռքերում եղած բոլոր լծակները: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ի շտաբի պետ նշանակմանը, այս մասին նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Հիմա նույնպես օգտագործելու են լծակները, որպեսզի կեղծեն հանրաքվեն: Երբ չեն արել, որ հիմա էլ չանեն: Սա ձեռառնոցի է, որ կառավարությունն իր գործը թողած` զբաղվում է քարոզարշավով: 5-ից հետո աշխատող շտաբի պետ ոչ ոքի պետք չէ, այսինքն` ակնհայտ է, որ նա թողնելու է իր գործը և զբաղվի հանրաքվեի արդյունքների ապահովմամբ», – նշեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս