Քննարկման սեղանին է դրվել «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի հիմնադրույթները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանի մասնակցությամբ հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել քննարկում՝ «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի հիմնադրույթների և դրա վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի ներկայացրած նախնական փորձագիտական կարծիքի վերաբերյալ:

Սուրեն Քրմոյանը մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում կարևորել է կազմակերպված քննարկումը և նշել, որ օրենքի նախագիծը դեռևս գտնվում է լրամշակման փուլում և քննարկումնների ժամանակ մասնակիցների կողմից հնչեցված ողջամիտ առաջարկներն անպայման տեղ կգտնեն օրենքի վերջնական տարբերակում: Արդարադատության նախարարի տեղակալը հայտնել է նաև ՀՀ ԱՆ պատրաստակամությունը՝ հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ պետական մարմինների հետ պրոբացիոն ծառայության ներդրման աշխատանքներում ևս սերտ համագործակցություն ապահովելու ուղղությամբ:
ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանն անդրադառնալով «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրին՝ կարևորել է դրա շրջանակներում ներդրվող պիլոտային ծրագրերը, որոնք, նրա խոսքով, հնարավորություն կտան հասկանալ, թե պրոբացիոն ծառայության ոլորտում տարբեր երկրներում ներդրված հաջող փորձերը և դրանց առանձնահատկությունները որքանով են կիրառելի Հայաստանի Հանրապետությունում:

Պրոբացիոն ծառայության հիմնական գործառույթը հանդիսանալու է այլընտրանքային խափանման միջոցների կատարման ապահովումը և այլընտրանքային պատիժների կիրառման կատարելագործումը Հայաստանի Հանրապետությունում, ինչի շնորհիվ զգալիորեն կնվազեցվի նաև քրեակատարողական հիմնարկների գերբնակեցումը:
Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Էմիլ Մարգարյանը հանդիպման ժամանակ ներկայացրել է «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքով հիմնադրույթները, հիմնական խնդիրները, հասկացություններն ու սկզբունքները, ինչին հաջորդել է քննարկմանը մասնակցող շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հարցուպատասխանը:




Լրահոս