
Մարտի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Յան Կելլիին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Համանախագահները ներկայացրել են Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ իրենց հանդիպումները։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել արցախյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված քայլերի շուրջ։