Ինչպես հայտնի է` ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն օրեր առաջ հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունները կաշառել են Վենետիկի հանձնաժողովին: Նրա այս հայտարարությունից հետո իրավապահ մարմինները հետաքննություն էին սկսել և պատգամավորին կոչ արել փաստեր ներկայացնել, ապա նաև ներկայանալ բաժին: Սակայն դրա փոխարեն Լևոն Զուրաբյանը հայտարարություն էր տարածել, բայց ապացույց չէր ներկայացրել, ոչ էլ բաժին էր ներկայացել:
Այսօր Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում չցանկացավ խոսել իր հայտարարության առաջացրած հետևանքների մասին: Նա նշեց, որ համապատասխան հայտարարություն է արել և կոչ արեց չանհանգստանալ իր ճակատագրի համար:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան