
Այսօր՝ մարտի 21-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:30-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի տղամարդ իրեն ցած է նետել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ովքեր հայտնաբերել են Երևան քաղաքի Օհանովի 46/1 շենքի բնակիչ 60-ամյա Ս. Ն.-ի դին:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: