ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի գիտխորհուրդը միաձայն դեմ է նոր Սահմանադրությանը. Lragir.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Lragir.am-ը գրում է, որ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆալուլտետն այսօր գիտխորհրդի նիստ է հրավիրել, որի ժամանակ միաձայն որոշվել է դեմ արտահայտվել սահմանադրական փոփոխություններին:

«Որոշեցինք ասել՝ ոչ: Չենք հիմնավորում, եթե սկսում ենք հիմնավորել, անընդհատ հարցեր են առաջանում: Չենք ուզում հիմնավորել, մենք ուղղակի ոչ ենք ասում ու վերջ»,- Lragir.am-ին ասաց պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Ալբերտ Կիրակոսյանը:

Հավելենք, որ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է:

Մանրամասները` սզկբնաղբյուր կայքում




Լրահոս