![](https://armlur.am/wp-content/uploads/2015/09/ara-zohrabyan.jpg)
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կողմից երեկ ընդունվել է «Սոցիալական ցանցերում քննարկումներին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի աշխատակազմի մասնակցության սահմանափակումների մասին» թիվ 197-Լ հրամանը, իսկ մեկ այլ՝ թիվ 198-Լ հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կողմից փաստաբանների գործունեության հրապարակմանն աջակցելու կարգը»։ Ըստ ամենայնի, այս հրամանները կապված են փաստաբանների պալատի ներսում վերջին սկանդալային խմորումների հետ: