Դատախազությունն ընդդեմ դատարանի գործը կքննի դատախազի դատավոր եղբայրը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդու` Դերենիկ Ղեւոնդյանի՝ գրավի դիմաց ազատ արձակման դեմ ՀՀ վերաքննիչ բողոքի քննության օրը հայտնի է: Ինչպես հայտնել էինք՝ հոկտեմբերի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել էր Դերենիկ Ղեւոնդյանին ազատ արձակելու մասին կայացրած Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Սակայն մարզպետի որդուն ազատ արձակելու մասով որեւէ քայլ այդպես էլ չարվեց:

Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելուց հետո հաջորդը ազատության մեջ հայտնվեց Ղեւոնդյանը՝ շարունակելով մնալ մեղադրյալի կարգավիճակում: ՀՀ դատական դեպարտամենտին մոտ կանգնած աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում գլխավոր դատախազության բողոքը կքննի դատավոր Սերգեյ Չիչոյանը, դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 23-ին: Նկատենք նաեւ, որ դատախազության ներկայացրած բողոքի քննությունը կիրականացնի ՀՀ Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արմեն Չիչոյանի հարազատ եղբայրը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս