«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ընթացք չի տա ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, որով նա ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին մեղադրել էր Վենետիկի հանձնաժողովի անդամներին կաշառելու մեջ: Ու թեեւ այդ հայտարարությունից հետո դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել էր հետաքննություն անցկացնել՝ պատգամավորի հնչեցրած մեղադրանքները ստուգելու համար, այնուամենայնիվ, ոստիկանությանն այդպես էլ չհաջողվեց Զուրաբյանից կոնկրետ փաստեր ստանալ: Ըստ երեւույթին, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն էլ չցանկացավ ներքաշվել քաղաքականության մեջ եւ որոշեց պատգամավորի հայտարարությանը ընթացք տալ:
Ի վերջո, եթե սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ հարուցվեր, Զուրաբյանը դա կարող էր ներկայացնել իբրեւ քաղաքական հետապնդում: Չի բացառվում նաեւ, որ դատախազը հաշվի առավ նաեւ Վենետիկի հանձնաժողովի գնահատականը, թե պատգամավորի մեղադրանքներն անհեթեթ են, դրա համար էլ որոշեց լուրջ չվերաբերվել կաշառքի մասին հայտարարությանը: Հետաքրքիր է, որ 2008 թվականին ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը ձերբակալվեց սուտ մատնության հատկանիշներով միայն այն բանի համար, որ հարցեր էր ուղղել ՀՀ այդ ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Իսկ Զուրաբյանը կոնկրետ պնդում էր»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: