
Այսօր տեղի կունենա Վազգեն Մանուկյանի Հանրային խորհրդի նիստ: “Հանրային խորհրդի մասին” օրենքը մայիսին կներկայացվի խորհրդարան: Նախորդ ուրբաթ տեղի ունեցած նիստի ժամանակ, որին բացի Վիկտոր Դալլաքյանից մասնակցել են նաև նախաձեռնող խմբի անդամներ Խոսրով Հարությունյանը, Վլադիմիր Մովսիսյանը, Արշակ Սադոյանը, վերջնական որոշում է կայացվել ոլորտը կարգավորել ոչ թե նախագահի հրամանագրով, այլ` օրենքով, որով նախատեսվելու է նաև մարզերում համանման կառույցներ ստեղծել, ինչպես նաև ապահովել Սփյուռքի ներկայացվածությունը ՀԽ-ում: Չի բացառվում, որ ոչ միայն Աժ նիստին, հանձնաժողովներին, կառավարության նիստերի աշխատանքներին մասնակցության հարցը լուծվի, այլև ելույթի հնարավորության դրույթը: Այսինքն` ՀԽ լիազորությունները խիստ կմեծանան: