2015թ.-ին նախատեսված ծրագրի շրջանակում մայրաքաղաքի 548 բազմաբնակարան բնակելի շենքերում ընդհանուր առմամբ կվերանորոգվի 785 մուտք:
Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ եռակողմ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում տարեսկզբից մեկնարկած շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ մուտքերի վերանորոգման հարցում համալիր մոտեցում է ցուցաբերվում. շքամուտքերից բացի, վերանորոգվում են նաև բոլոր հարկերն ամբողջությամբ: