
Մարտի 21-ին, ժամը 15.38-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղվարդի խճուղի թիվ 136 շենքում՝ Սոչի պլազա հյուրանոցում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Օդափոխման սենյակում այրվել է կախովի առաստաղը (3ք.մ) և մեկուսիչ շերտը: