Հոկտեմբերի 21-ին, ժամը 23.48-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Փամբակ գյուղի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 2-րդ փողոցի 8-րդ նրբանցքի տներից մեկին հարակից անասնագոմի մոտակայքում այրվում է մոտ 8 տ կուտակված անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.25-ին, մարվել՝ 04.02-ին: Այրվել է մոտ 6.5 տ անասնակեր: