![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/pic_8fc17b9324b72f7e18b515740b20ff1f.jpg)
Իրաքի զինված ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ Բայջի քաղաքում հայտնաբերել են 19 զանգվածային գերեզման, փոխանցում է The Straits Times-ը:
Գերեզմաններում ուժայինների 365 դի է հայտնաբերվել:
Իրաքյան բանակի սպաներից մեկի խոսքով՝ դիերը հայտնաբերվել են «եղբայրական գերեզմաններում»: Ընդ որում, նա հավելել է, որ հստակ չի կարող ասել, թե երբ են թաղվել մարմինները և ինչպես է հաջողվել պարզել, որ նրանք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուժայիններ են:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Իրաքի զինծառայողները ազատագրեցին ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող Բայջի քաղաքը: