
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Սիփան աբեղա Գևորգյանն ազատվել է Մայր Աթոռի Դիվանատան Եկեղեցական-ժողովական կառույցների գրասենյակի տնօրենի պարտականություններից և հոգևոր ծառայության կոչվել Չիլիի հայոց համայնքում: