WikiLeaks կայքը սկսել է հրապարակել ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանի նամակագրությունը, գրում է Lenta.ru-ն:
Հետախուզական գործունեությանը վերաբերող փոստը պահվել է Բրենանի անձնական արկղերից մեկում:
Մասնավորապես, հրապարակվել է Բրենանի 47-էջանոց անկետան, որը լրացվել էր իր կողմից ԿՀՎ տնօրենի պաշտոնը զբաղեցնելուց առաջ:
Ինչպես նաև հրապարակվել է Իրանում իրավիճակի և նրա քաղաքականության հարցով վերլուծությունը, այդ երկրի իշխանությունների հետ համագործակցության շուրջ առաջարկները:
Բացի այդ, նյութեր են հրապարակվել, որոնցում Նյու Յորքում 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո կասկածյալների հարցաքննման ժամանակ ուժի կիրառման մասին տեղեկություններ են նշվում:
WikiLeaks-ն իրեն դիրքավորում է որպես շահույթ չհետապնդող նախագիծ և պնդում, որ իր նպատակը փաստաթղթերի վերլուծությունն է: