Երեվանաբնակ 3 սիրիահայ թունավորվել են շմոլ գազից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մարտի 21-ին՝ ժամը 06.50-ին, հաղորդում է ստացվել, որ “շմոլ գազից թունավորում” ախտորոշմամբ Էմինեսկու 2-րդ փողոցի տներից մեկից բուժօգնության են տեղափոխվել Սիրիայի Արաբական Հանրապետության 3 քաղաքացի: Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 05.30-ի սահմաններում, նրանք նշված հասցեում ջեռուցման կաթսայից գազի արտահոսքի հետևանքով վատ են զգացել, ապա շտապօգնության խմբով տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս