Զոհված զինծառայողների ընտանիքներին արտոնությունների տրամադրման գործընթացը փոփոխության ենթարկվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում համաձայնություն տրվեց «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձաբար ճանաչման մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությունը:

Հիվանդությունների, դժբախտ պատահարների, վնասվածքների, թունավորումների և հիվանդի կյանքին սպառնալիք ներկայացնող այլ իրավիճակների դեպքում բժշկական կազմակերպություններում (հաստատություններում) շտապ բժշկական օգնության անվճար ստացումն իրականացվում է կացության պետության ազգային օրենսդրության համապատասխան՝ առանց կողմերի ծախսերի փոխադարձ փոխհատուցման:




Լրահոս