Էրդողանը մտավորականներին «5-րդ շարասյուն» է անվանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել իր քննադատների և մրցակիցների դեմ սուր քննադատությամբ, գրում է Mk-turkey.ru-ն: Նա քննադատել է մտավորականության ներկայացուցիչներին՝ անվանելով նրանց «անմիտ ստրուկներ», իսկ Քրդական ժողովրդավարական կուսակցությանը՝ «ահաբեկչական կազմակերպություն» է անվանել:

Այսպիսով նա պատասխանել է հարուրավոր գիտնականների և մտավորականների բաց նամակին, որում նրանք կոչ են արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին չայցելել Թուրքիա:

«Սա ոչ այլ ինչ է, քան «5-րդ շարասյան» գործողություններ»,-հայտարարել է Էրդողանը:

«Ցավալին այն է, որ նրանց մեծ մասն աշխատում է պետական կառույցներում, և, հետևաբար, վճարվում է պետության կողմից»,-հավելել է նա:




Լրահոս