Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց պահուստային ֆոնդից Վայոց ձորի մարզպետարանին հատկացնել 29 միլիոն դրամ:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հայտնեց, որ այդ գումարն անհրաժեշտ է Ջերմուկ համայնքի բնականոն գործունեությունն ապահովելու. նախորդ տարիներին առաջացած պարտքերը վճարելու և Ջերմուկի զարգացման ծրագրի միջոցառումներին աջակցելու համար: