Դատապարտյալներին այսուհետ ծանրոցներ կփոխանցվի էլեկտրոնային տարբերակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց կալանավորված անձին կամ դատապարտյալին ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ փոխանցել նաև էլեկտրոնային տարբերակով պատվերներ կատարելով։  Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ով նշեց, որ կալանավորներին ու դատապարտյալներին ծանրոցներ տանում են հիմնականում նրանց հարազատները, ինչն առաջացնում է տարբեր խնդիրներ:

«Նախ` դժվարություն է ստեղծում հարազատի համար, հետո `ՔԿՀ-ներում արգելված որոշ առարկաների ներմուծման հնարավորություն է տալիս, ինչը բացառելու համար տարվում է երկար ստուգում: Առկա է ՔԿՀ-ի ծառայողի և դատապարտյալի հարազատի շփման միջոցով կոռուպցիոն ռիսկերի առաջացում։ Այժմ մենք այս նախագծով առաջարկում ենք, որ այդ ամենը կատարվի էլեկտրոնային եղանակով պատվեր ուղարկելու միջոցով»,- ընդգծեց նախարարը` հավելելով, որ պատվերը կընդունի «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը և կկապվի ՔԿՀ-ի վարչակազմի հետ։




Լրահոս