Պաշտպանության նախարար Սեյրանն Օհանյանն այսօր կառավարության նիստից հետո հայտնեց, որ հոկտեմբերի 28-ին Երևանում տեղի կունենա ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին նվիրված գլխավոր միջոցառումը։
«Այս տարի լրացավ մեր հերոս Թաթուլ Կրպեյանի 50-րդ տարեդարձը. հոբելյանական միջոցառումները ողջ հանրապետության տարբեր բնակավայրերում ու զորամասերում մեկնարկել են, բայց հոկտեմբերի 28-ին տեղի կունենա գլխավոր միջոցառումը», – հայտարարեց նա։
Նախարարը հավելեց, որ հրավիրատոմսերն արդեն իսկ ուղարկվել են։