Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրաույուման հայտարարել է, որ Լատվիան պատ կկառուցի ոչ միայն Ռուսաստանի, այլև Բելառուսի հետ սահմանին, փոխանցում է Газета.ru-ն: Նրա խոսքով՝ վերջին շրջանում Բելառուսից Լատվիայի տարածք ներգաղթյալների անօրինական ներթափանցման դեպքերն ավելացել են (սահմանի երկարությունը 172,9 կմ է կազմում):
«Սա սպառնալիք է ներկայացանում սահմանի պաշտպանության տեսանկյունից, սակայն ստիպում է նաև մտածել նոր ճանապարհի ստեղծման մասին, որով փախստականները ներթափանցում են ԵՄ: Եվրոպական մի շարք երկրներ սահմանային պատ են կառուցում, և դա կարող է հնարավոր լուծում լինել»,-Լատվիայի վարչապետի խոսքն է մեջբերում Leta տեղեկատվական գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Հունգարիան Սերբիայի հետ սահմանին պատ է կառուցել՝ ներգաղթյալների հոսքի դադարեցման համար: