Այժմ Հենրիխ Մխիթարյանն այնպիսի մարզավիճակում է, որ մեկ ֆուտբոլիստ չի կարող լիարժեք փոխարինել նրան: Այս մասին հայտարարել է Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը` ադրբեջանական «Գաբալա»-ի դեմ Եվրոպայի լիգայի երրորդ տուրի խաղի նախախաղային ասուլիսում:
«Ինչպես ֆուտբոլային առումով, այնպես էլ մարդկային, ցավալի է, որ Մխիթարյանը մեզ հետ չէ: Մենք այդպիսի որոշում ընդունեցինք՝ հաշվի առնելով 2 երկրների միջեւ լարված հարաբերությունները: Այժմ Մխիթարյանն այնպիսի մարզավիճակում է, որ մեկ ֆուտբոլիստ չի կարող լիարժեք փոխարինել նրան: Դրա շնորհիվ Յոնաս Հոֆմանի պես երիտասարդ ֆուտբոլիստները կունենան խաղադաշտ դուրս գալու հնարավորություն եւ կարող են ապացուցել, որ իրենք ևս արժեքավոր խաղացողներ են թիմի համար»,- նշել է Տուխելը: