Armenian text to speach

Տիգրան Սարգսյանի նշանակումն անվիճելի է եղել ԵՏՄ անդամ պետությունների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կառավարության նիստից հետո արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտնեց, որ  Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի նախագահի պաշտոնում Հայաստանի նախկին վաչապետ Տիգրան Սարգսյանի նշանակումն անվիճելի էր բոլոր անդամ պետությունների համար:

«Նախագահի տեղը պատկանում է Հայաստանին՝ համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագրի: Ըստ այդ համաձայնագրի՝ պետք է հերթով, այբբենական ցանկով և չորս տարի ժամկետով ղեկավարվի պետությունների ներկայացուցիչների կողմից: Հիմա երկու հարց կար՝ առաջինը, արդյոք շարունակելու են պետությունները երեքական ներկայացուցիչ ունենալ: Ինչո՞ւ, որովհետև այդ թիվը ֆիքսված չէ, դա վերապահված է բարձրագույն խորհրդին: Բարձրագույն խորհուրդը մի որոշում կայացրեց, որ պետք է երկու անդամ լինի, դա ենթադրում է կառուցվածի վերանայում: Երկրորդը, միաժամանակ քանի որ Հայաստանն է ղեկավարելու կոլեգիային, Հայաստանի թեկնածությունը հաստատվեց»,- ընդգծեց նա:

Քոչարյանի խոսքով, ԵՏՄ անդամ երկրների ղեկավարներն աշխատել են Տիգրան Սարգսյանի հետ, հետևաբար նրա թեկնածության հարցում որևէ տարաձայնություն չի եղել:  Շավարշ Քոչարյանը խորհուրդ տվեց ԵՏՄ անդամ պետությունների ներկայացուցիներից հարցնել, թե ինչու էր նրա թեկնածությունն անվիճելի:




Լրահոս