![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/pic_9c4d427925102e029295963761e9913f.jpg)
Չինացի չինովնիկներին արգելել են գոլֆ խաղալ, տրվել շատակերությանն ու դավաճանել իրենց կանանց: Ինչպես հայտնում է Reuters-ը, օրենսդրությունում այս նոր լրացումները կոչված են պայքարել պետական ծառայողների շրջանակում կոռուպցիայի դեմ ու պահպանել նրանց բարոյական կերպարը:
«Կուսակցության անդամները պետք է կիսեն մասնավոր ու հասարակական շահը, առաջնություն տալով հասարակականին, ու անձնվիրաբար աշխատել»,- մեջբերում է գործակալությունը նոր կարգ ու կանոնները, որոնք ֆորմալ կերպով տարածվում են Չինաստանի կոմունիստական կուսակցության բոլոր 88 միլիոն մարդկանց վրա:
Կուսակցական չինացիները նաև պետք է խստորեն հետևեն բարոյական նորմերին ու զերծ մնան շռայլություններից: