ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 17-ին հանրապետական նշանակության երթուղու Վանաձոր-Սպիտակ ճանապարհահատվածը վրացական պետհամարանիշներ ունեցող մեքենաների վանաձորցի վարորդների առջեւ փակել էին ՀՀ ոստիկանության Լոռու մարզի վարչության, ոստիկանության Վանաձորի բաժնի եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Նույն օրը կառավարության նիստում քննարկվելու էր վրացական պետհամարանիշներ ունեցող ավտոմեքենաների մաքսազերծման պայմաններին վերաբերող հարցը:  Ճանապարհը փակել էին հենց այդ ժամերին՝ ըստ երեւույթին Երեւանում տեղի ունենալիք ենթադրվող ցույցը կանխելու համար: Հայկական պետհամարանիշներով մեքենաները ազատ շարունակում էին ճանապարհը, մինչդեռ չմաքսազերծած մեքենաների վարորդներին ոչ մի պատճառաբանություն չէր օգնում: Ոմանք նույնիսկ ուշանում էին ինքնաթիռի չվերթից: ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար, ոստիկանության մայոր Մարտին Կամենդատյանն իր խոսքում մե՛կ հաստատեց իրեն կողմից արգելքը՝  ճանապարհների սառցակալած լինելու պատճառաբանությամբ, մե՛կ ժխտեց ասելով, թե ճանապարհը բոլորի առջեւ բաց է, մինչդեռ տեսածը ասվածի ճիշտ հակառակն էր:




Լրահոս