Կիևի «Դինամո»-ն կարող է հեռացվել Չեմպիոնների լիգայից: Մրցաշարի խմբային փուլի «Չելսի»-ի դեմ խաղում լոնդոնյան ակումբի սևամորթ երկրպագուների վրա հարձակում է եղել:
Հաշվի առնելով տեսանյութերի առկայությունն ու այլ տեղեկություններ` ինչպես նաև «Դինամո»-ի վերջին երկու ռասիստական դրսևորումները, կիևյան ակումբը կարող է առավելագույն պատժամիջոցի ենթարկվել՝ հեռացվելով Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունից: