Ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հ. Ղ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 5-ին կամ 6-ին, երբ ինքը գտնվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, իրեն են այցելել քրեակատարողական վարչության ծառայողները և ստիպել են հետ վերցնել քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի դեմ իր կողմից ներկայացրած բողոքը:
ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի հաղորդման հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է: