
«Ժողովուրդ»-ի՝ Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ում ցանկանում են ընդդիմության առաջարկով ստեղծվելիք մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմում ՀՀԿ-ից գործուղել պատգամավոր Սամվել Նիկոյանին: Սակայն ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում ասաց, թե իրենք դեռ չեն որոշել՝ ով է անդամակցելու հանձնաժողովին: Հիշեցնենք, որ Նիկոյանը տարիներ առաջ ղեկավարել է նման մեկ այլ ժամանակավոր հանձնաժողով եւ փառահեղ կերպով տապալել դրա աշխատանքները` իշխանությունների հանցանքներն արդարացնող լղոզված մի եզրակացություն ներկայացնելով: