ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ստեփանավանի օդանավակայանն ու Երեւանին մոտ գտնվող Բալահովիտ գյուղին հարակից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պահեստարանն առաջիկայում օգտագործվելու են ՀԱՊԿ շրջանակներում գործող արագ արձագանքման փրկարարական ուժերի կողմից: Ասել է թե՝ ռազմավարական նշանակության այս երկու օբյեկտները համատեղ օգտագործելու են ոչ միայն Հայաստանի, այլեւ ՀԱՊԿ անդամ ՌԴ ներկայացուցիչները: ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանն այս որոշման մեջ լուրջ խնդիր է տեսնում: «Սրանք այն ուժերն են, որոնք անցյալ դեկտեմբերին ՀԱՊԿ-ում կնքված համաձայնագրով նախատեսվում են նաեւ օգտագործվել ՀԱՊԿ անդամ երկրների ներսում ժողովրդական հուզումները ճնշելու համար: Սա Սերժ Սարգսյանի պետական դավաճանության եւս մեկ ապացույց է»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Ե. Աբգարյանը:




Լրահոս